Tap any Armenian word for its dictionary entry. Translation of this text is deliberately paused: it has a living translator. See the contents page.
HEAD
ԺԷ ․ ԱՂՈՒԷՍՆ ԵՒ ԳԱՅԼՆ ։
TEXT
Աղուէսն ետես զպանիրն յորոգայթն, երթայ առ գայլն և ասէ . ո՛վ եղբայր, ե՛կ առ զպանիրն և կե՛ր . զի ուրբաթ է, և ես ՚ի պաք եմ։ Եւ եկն գայլն, և ջանայր առնուլ զպա_ նիրն . և անկաւ յորոգայթն, և թռեաւ պա_ նիրն . և էառ աղուէսն և սկսաւ ուտել ։ Ասէ գայլն . վա՛յ եղբայր՝ մի՛ ուտեր . ուրբաթ է օրս՝ որ չի բարկանայ քեզ ած ։ Եւ ասէ ա_ ղուէսն ցգայլն, թէ ուրբաթն ա՛յդ է՝ որ ՚ի պարանոցդ անկաւ . և այդ է բարկութիւնն այ ։ Եւ սկսաւ գայլն ցանձել յայս կոյս և յայն կոյս ։ Եւ աղուէսն ասէ . ընդ նոյնդ և ես ցան_ ձեցի երբեմն՝ և ո՛չ զերծայ ։ Եւ ասէ գայլն . վա՛յ է ինձ՝ զի նեղիմ չարաչար ։ Եւ ասէ ա_ ղուէսն . ո՛վ եղբայր, դու չես վայ՝ մինչև գայ տէր որոգայթիդ ։